Մեծ Բրիտանիան Բելգիային մարդկային ուղեղների հավաքածու է փոխանցել


13:52 , 6 օգոստոս, 2016

Մեծ Բրիտանիայից Բելգիա են ուղարկվել անցած դարի 1950-ական թթ. հավաքված մարդու գլխուղեղների 3 000 նմուշ: Այս մասին հայտնում է RTL-ը:

Հաղորդվում է, որ ուղեղների հավաքածուն շատ տեղ է զբաղեցրել Լոնդոնի հիվանդանոցներից մեկում, և հաստատությունը ցանկացել է ազատվել դրանից: Ուղեղներն ուրախությամբ վերցրել են բելգիական կլինիկայի գիտնականները:

«Այդ հավաքածուի յուրահատկությունն այն է, որ 50-ականների սկզբում շատ մարդիկ հոգեբուժական բուժում չեն անցել, քանի որ այն ժամանակ անհրաժեշտ դեղեր չեն եղել»,- նշում է հոգեբույժ Մանուել Մորենսը:

Հետաքրքիր է, որ դա Եվրոպայում ամենամեծ հավաքածուն է, որը հոգեկան խանգարում ունեցող մարդկանց ուղեղներ է պարունակում: Նշվում է, որ դրանում կան մարդկանց ուղեղների նմուշներ, որոնք տառապել են ընկճախտով և շիզոֆրենիայով: