13:04 , 6 օգոստոս, 2016
Panorama.am-ը գրում է.
ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է հուլիսի 29-ի ուշ երեկոյան Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնից:
Քննվող քրեական գործերով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ՝ ՔԿ իրավասության շրջանակներում։
Ձեռք բերված ապացույցների գնահատմամբ՝ վարույթն իրականացնող մարմինն օգոստոսի 5-ին որոշում է կայացրել որպես կասկածյալ ներգրավված Եղիշե Պետրոսյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը և նրա մասով վարույթը կարճել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ