Սպառողական շուկայում արձանագրվել է 2.3% գնանկում. ԱՎԾ


09:40 , 6 օգոստոս, 2016

ՀՀ  ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016թ. հուլիսին հունիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.3% գնանկում, ինչը հիմնականում պարենային ապրանքների 4.3% գնանկման արդյունք է:

Ըստ ԱՎԾ-ի՝ պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 3.8%- ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 1.0%-ով, ծառայությունների սակագները՝ 1.3%-ով:

2016թ. հուլիսին 2015թ. հուլիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.7%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 97.8%, ոչ պարենային ապրանքներինը` 97.0%, ծառայությունների սակագներինը` 100.9%, իսկ հունվար-հուլիսին 2015թ. հունվար-հուլիսի համեմատ` համապատասխանաբար 98.5%, 96.2%, 98.3% և 102.5%:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2016թ. հուլիսին հունիսի համեմատ սպառողա- կան գները նվազել են 3.6-1.7%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է  ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 2.3%-ով: