Իրանում գազատար է պայթել


08:40 , 6 օգոստոս, 2016

Իրանի հարավային նավահանգստային Գենավե քաղաքում գազատար է պայթել, ինչի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 3 մարդ։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

Տուժածները հոսպիտալացվել են։ Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։

Տեղի ունեցածի պատճառները դեռևս պարզված չեն։ Աշխատանքներ են տարվում վթարի հետևանքների վերացման ուղղությամբ։