05:50 , 6 օգոստոս, 2016Բրիտանական Քոլչեստեր քաղաքից 39–ամյա ուսուցչուհի Քեթի Հոլթը աշխատանքի էր շտապում։ Այնքան էր շտապում, որ իր Volkswagen Golf–ով հայտնվեց տոննայանոց բեռնատարի տակ, ինչի արդյունքում մեքենան վայրկյանների ընթացքում վերածվեց մետաղի ջարդոնի։
Տարածքում հավաքված և ոչ մի փրկարար չէր սպասում, որ այդտեղ ողջ մարդ կգտնեն, բայց բժիշկները արձանագրել էին, որ վարորդը շնչում է։ Թե ինչպես կնոջը հաջողվեց ողջ մնալ, մնում է միայն գուշակել։ Որպես կանոն` նմանատիպ վթարներից հետո ոչ ոք ողջ չի մնում։
