«ԻՊ»-ը թուլացել է, սակայն շարունակում է սպառնալիք լինել. Օբամա


03:50 , 6 օգոստոս, 2016

Operativ.am–ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ծայրահեղականները շարունակում են սպառնալիք լինել: Այս մասին գրում է  Korrespondent.net-ը: 

«Չնայած Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների դեմ պայքարում մեր հաջողություններին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները շարունակում են սպառնալիք լինել: Այժմ  նրանք, համեմատաբար, թուլացել են»,- ասել է Օբաման:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ իշխանությունների ձեռնարակած սխալ քայլերը կարող են վնասել ԱՄՆ-ին: Օրինակ գործողությունների ընթացքում խաղաղ բնակիչների զոհվելը կարող է վատ անդրադառնալ: