1945թ–ի օգոստոսի 6-ին ամերիկյան ռմբակոծիչն առաջին անգամ ատոմային ռումբ նետեց Հիրոսիմայի վրա


01:53 , 6 օգոստոս, 2016
Պատմության մեջ այս օրը 1945թ. օգոստոսի 6-ին Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկական Բ-29 ռմբակոծիչը մարդկության պատմության մեջ առաջին անգամ ատոմային ռումբ կիրառեց, նետելով այն Նացիստական Գերմանիայի դաշնակից ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի վրա: Ռմբակոծման հետևանքները սարսափելի էին: Զոհերի թիվը տարբեր տվյալներով կազմեց մոտավորապես 140 հազար մարդ, որից մոտավորապես 70 հազարը մահացան պայթյունի ժամանակ: Երեք օր անց ռմբակոծվեց Նագասակին, իսկ մի քանի շաբաթ անց Ճապոնիան պաշտոնապես կապիտուլացվեց: