Թբիլիսիի դատարանը չի թույլատրել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության շուրջ հանրաքվե անցկացնելը


00:40 , 6 օգոստոս, 2016

Georgia Online-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի քաղաքային դատարանը ուրբաթ չի բավարարել քաղաքացիների նախաձեռնող խմբի հայցը՝ ուղղված ԿՀՎ-ի որոշման դեմ, որը հրաժարվել էր անցկացնել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության մասին հանրաքվե։

Դատարանի որոշման համաձայն՝ ակտիվիստները հստակ չեն ձևակերպել հանրաքվեի նպատակը, որը պլանավորված էր հոկտեմբերի 8-ին՝ խորհրդարանական ընտրություններին զուգահեռ։

Ակտիվիստները համաձայն չեն դատարանի որոշման հետ և պատրաստվում են բողոքարկել այն։ Բացի այդ, հաջորդ շաբաթ Վրաստանի ԿԸՀ կուղղվի նոր առաջարկ՝ ավելի հստակ ձևակերպմամբ, այն է «Համաձա՞յն եք արդյոք, որ Վրաստանն անդամակցի ՆԱՏՕ-ին, թե՞ ոչ»։