00:50 , 6 օգոստոս, 2016
Lurer.com-ը գրում է.
Apple ընկերությունը հայտարարել է անվտանգության համակարգի խոցելիության եւ թերությունների հայտնաբերման համար հավելյալ վարձրատրություն տրամադրելու ծրագրի մեկնարկի մասին: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:
Սեպտեմբերին մեկնարկող ծրագրի շրջանակում Apple ընկերությունն առաջարկում է 200 հազար դոլար արժեքավոր հայտնագործությունների համար այն անձանց, ովքեր կազմակերպությանը տեղեկություններ կտրամադրեն իր սարքերի ծրագրային ապահովման մեջ խոցելիությունների եւ թերությունների առկայության մասին:
Ծրագրի մեկնարկի մասին ընկերության ներկայացուցիչը տեղեկացրել է Black Hat կոնֆերանսի ժամանակ, որին ընկերությունը վերջին 4 տարվա ընթացքում իր մասնակցությունը չի ունեցել: