23:50 , 5 օգոստոս, 2016
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Իրանի ու Ադրբեջանի նախագահները Բաքվում կայանալիք հանդիպման ժամանակ ազդակ կհաղորդեն «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծին, և որ «Ռուսական երկաթուղիները» պատրաստ է հանդես գալ դրա օպերատորի դերում.
«Ենթադրվում է քննարկել Ռեշտ (Իրան) – Աստարա (Ադրբեջան) երկաթուղու կառուցման նախագիծը։ Այդ երկաթուղու երկարությունը կազմում է մոտ 172 կիլոմետր։
Այդ երկաթուղին հանդիսանում է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան ճյուղի բացակայող օղակը։ Մենք մեզ հաշիվ ենք տալիս մյուս երթուղիների և առաջին հերթին Սուեզի ջրանցքով ծովային երթուղու հանդեպ «Հյուսիս-Հարավ» միջանցքի հիմնական առավելությունների մասին, քանի որ իսկապես կրճատվում է բեռնափոխադրումների իրական ժամանակը։
Այս հարցը նոր չէ։ 2008 թվականից քննարկվում է Ռուսաստանի, Ադրբեջանի ու Իրանի երկաթուղիների միացման հարցը։ Հայտարարվել է, որ «Ռուսական երկաթուղիները» կարող են հանդես գալ դրա օպերատորի դերում»։