Լոնդոնը դադարել է լինել ամենաթանկ քաղաքը ապրելու և աշխատանքի համար Brexit-ից հետո


22:35 , 5 օգոստոս, 2016

Ապրելու և աշխատելու համար աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշում վերջին 2.5 տարիների առաջատար Լոնդոնը իր տեղը զիջել է Նյու Յորքին: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը այժմ երրորդ տեղում է` Հոնկոնգից հետո, հայտնում է BBC-ն:

Այդպիսի փոփոխությունները վերլուծաբանները կապում են Brexit-ից հետո ֆունտ ստեռլինգի կուրսի անկման հետ:

Վարկանիշում ընդամենը տեղ է գրավել 20 քաղաք: Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան գրավել է 15-րդ տեղը: