Եղիշե Պետրոսյանն ազատ է արձակվել


22:04 , 5 օգոստոս, 2016

«Նախաքննական մարմնի որոշմամբ դադարեցվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ կասկածվող Եղիշե Պետրոսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը` նրա գործողություններում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ Նույն որոշմամբ նա ազատ է արձակվել ձերբակալումից»,- ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է փաստաբան Երվանդ Վարոսյանը։