21:46 , 5 օգոստոս, 2016
Panorama.am-ը գրում է.
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2016թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է սակագների ընդհանուր մակարդակի 1.3% նվազում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ աղբյուրի՝ բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում նվազել են 2.5%-ով (պայմանավորված խողովակաշարերով բնակչությանը գազային վառելիքի վաճառքի ծառայությունների սակագների 6.0% նվազումով), տրանսպորտինը՝ 1.4%-ով (պայմանավորված օդային տրանսպորտով ուղևոր- ների փոխադրավարձի՝ 4.1% նվազումով), հանգստի կազմակերպմանը՝ 0.5%-ով, հանրային սննդինը՝ 0.2%- ով, իրավական ու բանկային ծառայություններինը՝ 0.1%-ով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ