Լավրովն ու Քերրին հեռախոսազրույց են ունեցել


21:19 , 5 օգոստոս, 2016

kerry_lavrov_160516Araratnews.am-ը գրում է.

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգել Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Զրուցակիցները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակի կարգավորմանն ուղղված համատեղ քայլերը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի հիման վրա, հուլիսի 14-15-ին Մոսկվա կատարած Քերրիի այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան:

ԱԳՆ-ում նաեւ հավելել են, որ Ռուսաստանն ընդծել է ահաբեկիչների դեմ պայքարի ակտիվացման անհրաժեշտությունը, որոնց գործողությունները Սիրիայի խաղաղ բնակչության շրջանում նորանոր զոհերի են հանգեցնում, ինչը, ԱԳՆ-ի կարծիքով, տեղի է ունենում նաեւ զինյալների կողմից քիմիական թունավոր նյութերի կիրառման հետեւանքով: