Հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքում ծանր վնասվածք ստացած ենթասպայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր


18:42 , 5 օգոստոս, 2016
Հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքում ծանր վնասվածք ստացած՝ նույն գնդի հերթապահ, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. միացված է արհեստական շնչառության սարք, սրտանոթային համակարգի գործունեությունը պահպանվում է դեղամիջոցներով:Գագիկ Մկրտչյանն այս ընթացքում չորս անգամ ենթարկվել է վիրահատության, և բժիշկներն ամեն րոպե պայքարում են նրա կյանքի համար:Ճգնաժամը հաղթահարելու ուժ ու ապաքինում ենք մաղթում մեր գործընկերոջը: