16:40 , 5 օգոստոս, 2016
Lurer.com-ը գրում է.
Չինաստանի Շանդունի նահանգում սինքրոն պարող 1007 ռոբոտներ համաշխարհային ռեկորդ են սահմանել: Այս նվաճման տեսագրությունն օգոստոսի 3-ին հրապարակել են You Tube-ի Guinness World Records ալիքով: Հոլովակը դիտել են ավելի քան 30 հազար անգամ:
Ինչպես նշվում է Guinness World Records կայքում, մեքենաները, որոնց բարձրությունը 43,8 սանտիմետր է, կառավարել են ծրագրի օգնությամբ, որը տեղադրված էր մեկ շարժական հեռախոսի վրա: Պարը տևել է մեկ րոպե:
Միջոցառումը կազմակերպվել էր Ever Win Company & Ltd արշավի շրջանակներում, որը ցանկանում էր գովազդել իր արտադրանքը: Այսպիսով, ֆիրման գերազանցել է նախորդ ռեկորդը, որը 2016 թվականին ավելի վաղ սահմանել էին չինական UBTECH Robotics Corp.-ի 540 պարող ռոբոտները: