15:42 , 5 օգոստոս, 2016
ՈւԵՖԱ-ի վարկածով Եվրոպայի 2015/16 թվականների մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներ են Գարեթ Բեյլը («Ռեալ»), Անտուան Գրիզմանը («Ատլետիկո») և Քրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»): Այդ մասին հայտնում է միության պաշտոնական կայքը:
Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՈւԵՖԱ-ում ներառված ֆուտբոլի 55 միությունները ներկայացնող լրագրողներ:
Լավագույն 10 ֆուտբոլիստներն անցել են 2-րդ փուլ, այնուհետև ընտրվել է 3 թեկնածու:
Լավագույն եռյակում տեղ չեն գտել հետևյալ ֆուտբոլիստները.
4. Լուիս Սուարես («Բարսելոնա») – 29 միավոր
5. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 25
6. Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս») – 19
7. Պեպե («Ռեալ») – 9
8. Մանուել Նոյեր («Բավարիա»)- 6
9. Տոնի Կրոս («Ռեալ») – 5
10. Տոմաս Մյուլլեր («Բավարիա») – 2