ԴԱԻՇ-ը 3000 մարդ է պատանդել իրաքյան Քիրքուկ նահանգում


15:36 , 5 օգոստոս, 2016

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները մոտ 3000 մարդու են առևանգել իրաքյան Քիրքուկ նահանգում։ Այս մասին հայտնում է Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչությունը՝ փոխանցում է RIA Novosti-ն։

Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությունը հաղորդագրություն է ստացել, որ ԴԱԻՇ-ի գրոհայինները օգոստոսի 4-ին Քիրքուկ նահանգի Հավիգա շրջանի գյուղերից պատանդել են 3000 ներքին տեղահանվածների, ովքեր փորձել են փախուստի դիմել։ Նշվում է, որ պատանդվածներից 12-ը սպանվել են։