ՄԻՊ–ը Human Rights Watch–ի ներկայացուցիչների հետ քննարկել է հուլիսյան դեպքերին առնչվող հարցեր


15:22 , 5 օգոստոս, 2016

Tert.am-ը գրում է.

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության փոխտնօրեն, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով ղեկավարի տեղակալ Ջեյն Բյուքենենի և նույն կազմակերպության Հարավային Կովկասի գծով տնօրեն Գիորգի Գոգիայի հետ, տեղեկացնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է ոստիկանության կողմից թույլ տրված խախտումների, քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու մասին տեղեկությունների հիման վրա մանրամասն ու հաշվետու քննություն իրականացնելու կարևորությունը:

Պաշտպանը Ջ. Բյուքենենին և Գ. Գոգիային տեղեկացրել է, որ արդեն իսկ համապատասխան նյութերն ուղարկել է քրեական հետապնդման մարմիններին՝ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում դրանք քննարկելու նպատակով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ