14:58 , 5 օգոստոս, 2016
Aysor.am-ը գրում է.
IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Չարլզ Մարտինը նախաբազկի շրջանում հրազենային վիրավորում է ստացել, հայտնում է Sportarena.ru-ն:
Բռնցկամարտիկը գտնվում է Լոս Անջելեսի հոսպիտալում:
Մարտինն ուշ գիշերը վիճաբանել է երկու տղամարդու հետ, որոնցից մեկը կրակ է արձակել 30-ամյա ամերիկացի մարզիկի ուղղությամբ: Մարտինին հիվանդանոց են տեղափոխել դեպքի վայր ժամանած ոստիկանները: