«Սպորտինգ»-ի կիսապաշտպանը` «Ռեալ»-ի դիտակետում


14:46 , 5 օգոստոս, 2016

Մադրիդի «Ռեալ»-ի մարզչական շտաբը հետաքրքրված է Լիսաբոնի «Սպորտինգ»-ի կիսապաշտպան Ժոաու Մարիուի ծառայություններով: Այդ մասին հայտնում է A Bola-ն:

Ֆուտբոլիստը Պորտուգալիայի հավաքականի կազմում հանդես է եկել Եվրոպայի 2016 թվականի առաջնությունում: «Ինտեր»-ը 35 մլն եվրո է առաջարկել նրա տրանսֆերի դիմաց, «Լիվերպուլ»-ը` 45 մլն:

Սակայն երկու առաջարկներն էլ մերժվել են: Բացի այդ, Մարիուի ծառայություններով հետաքրքրված է նաև ՊՍԺ-ն:

Հավելենք, որ Պորտուգալիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Մարիուն մասնակցել է 33 խաղի, դարձել 6 գոլի հեղինակ: