ՀՀ-ում սկսվել են ռուսական ռազմակայանի տանկիստների մարտավարական պարապմունքները, գործի է դրված 20 Տ-72Բ տանկ


14:08 , 5 օգոստոս, 2016

Tert.am-ը գրում է.

Հայաստանի ռուսական ռազմակայանի տանկային ստորաբաժանումների զինծառայողներն «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում ձեռնամուխ են եղել հրաձգությունների մարտավարական-կրակային վարժությունների կատարմանը:   

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, տանկային ստորաբաժանումների գործնական կրակային վարժանքներում մասնակցում է ավելի քան 100 զինծառայողներ, գործի է դրված շուրջ 50 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 20 Տ-72Բ տանկ:

Անցկացվող պարապմունքների առանձնահատկությունը նոր ժամանած զինծառայողների պատրաստումն Է ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա հրաձգությունների կատարմանը շոգ կլիմայական պայմաններում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ