Վիտամին, որի ընդունումը կարող է քարեր առաջացնել երիկամներում


14:02 , 5 օգոստոս, 2016

Ամեն օր վիտամին С ընդունող տղամարդկանց դեպքում 2 անգամ մեծ է երիկամներում քարեր ունենալու ռիսկը՝ պարզել են նոր հետազոտության հեղինակները: Այս մասին հայտնում է newsyou.info-ն:

Տղամարդիկ, որոնք օրական թեկուզ մեկ անգամ ընդունել են վիտամին C, ունեցել են երիկամներում քարերի ձևավորման ամենամեծ ռիսկը:

Կանայք չեն մասնակցել հետազոտությանը, ուստի կնոջ օրգանիզմի վրա վիտամին С-ի ազդեցության մասին ոչ մի եզրակացություն գիտնականները դեռ չեն արել, բայց չի բացառվում, որ դա տարածվում է նաև նրանց վրա:

Պատճառն այն է, որ վիտամին С-ն դուրս է գալիս մեզի հետ օքսալաթի՝ երիկամներում քարերի հիմնական բաղադրիչներից մեկի տեսքով: Քարերը բաղկացած են փոքր բյուրեղներից, որոնք կարող են ձևավորվել օքսալաթի և կալցիումի միավորումից:

Հետազոտությանը մասնակցել է միջին տարիքի և տարեց ավելի քան 22.000 տղամարդ, որոնք հսկողության տակ են եղել 11 տարի: 907 տղամարդ մշտապես ընդունել են վիտամին С-ի հաբեր. հենց նրանց շրջանում է հայտնաբերվել երիկամներում քարերի ձևավորման ամենամեծ ռիսկը:

Շվեդ գիտնականները զգուշացրել են, որ մարդիկ չպետք է այս հետազոտությունից հետո ամբողջովին հրաժարվեն վիտամին C-ից: Խոսքը միայն վիտամինի երկարատև և մշտապես մեծ չափաքանակով ընդունման մասին է: