13:56 , 5 օգոստոս, 2016
Lurer.com-ը գրում է.
DHL միջազգային ընկերությանը պատկանող բեռնատար «Բոինգ 737-400»-ն Իտալիայի Բերգամո քաղաքի Օրիո ալ Սերիո օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո չի կարողացել ժամանակին արգելակել, ճեղքել է օդանավակայանի տարածքի պարիսպը և դուրս եկել խճուղի: Այս մասին հայտնել է La Stam pa թերթը:
Ինքնաթիռում եղել են անձնակազմի երեք անդամ, նրանցից ոչ ոք չի տուժել: Գետնին նույնպես տուժածներ չկան:
Տեղական իշխանությունների տվյալներով՝ չվերթը Բերգամո էր մեկնել Փարիզից: Միջադեպի պատճառով օդանավակայանը երեք ժամով փակվել է: Շուրջ մեկուկես տասնյակ չվերթեր չեղարկվել են, մի քանիսն էլ ուղարկվել են Միլանի օդանավակայան:
Ենթադրաբար, վթարային վայրէջքի պատճառ են դարձել անբարենպաստ եղանակային պայմանները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: