13:50 , 5 օգոստոս, 2016
Panorama.am-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնությունը չի պատրաստվում Հայաստանին ու Ադրբեջանին պարտադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված «ինչ-որ պատրաստի բաղադրատոմսեր»:
«Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ միաժամանակ հավելելով , որ Մոսկվան պատրաստ է աջակցել հակամարտող կողմերի արած յուրաքանչյուր առաջարկին:
«Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ մենք ամենևին էլ չենք փորձում Ադրբեջանին ու Հայաստանին ինչ-որ պատրաստի «բաղադրատոմսեր» պարտադրել: Կողմերը պետք է իրենք համաձայնության գան և, առանց արտաքին ճնշման, հանգեն երկուստեք ընդունելի լուծման: Սա է մեր հստակ դիրքորոշումը»,-նշել է ՌԴ նախագահը:
Վերջինս նշել է, որ փոխզիջման հասնելը ենթադրում է «տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների միջև օպտիմալ հավասարակշռության ձեռքբերում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ