«Սասնա ծռեր»-ի անդամ Աշոտ Պետրոսյանը հացադուլ է հայտարարել. Փաստաբան


12:38 , 5 օգոստոս, 2016

Panorama.am-ը գրում է.

«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Աշոտ Պետրոսյանը երեկվանից հայտարարել է հացադուլ, հրաժարվում է բժշկական օգնությունից,- Panorama.am-ին տեղեկացրեց Ա.Պետրոսյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Արայիկ Պապիկյանը:

«Նա ցանկանում է, հորդորում է, որ իր հետ հանդիպեն կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը և Ռոբերտ Ամիրխանյանը:  Եթե հանդիպումը կայանա, հարկ եղած դեպքում կամ իրենք այդ մասին կհայտարարեն, կամ Աշոտ Պետրոսյանի թույլտվությամբ, թե ինչու է այդ հանդիպումը ցանկացել, մենք կհայտարարենք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրի 219 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով  (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ