Երբ պաշտոնանկությունները երկրորդ, երրորդ էշելոններում են լինում, նշանակում է իշխանությունը հետևոււթյուններ է անում ինքն իր համար
12:10 , 5 օգոստոս, 2016
Երբ հանրապետական մասշտաբի որևէ ներքին կամ արտաքին ցնցումից հետո պաշտոնանկությունները տեղի են ունենում կադրային երկրորդ, երրորդ էշելոններում, նշանակում է իշխանությունը հետևոււթյուններ է անում ինքն իր համար թույլ օղակներն ուժեղացնելու նկատառումով: Երբ պաշտոնանկությունները կատարվում են առաջին դեմքերի, ոլորտային պատասխանատուների մակարդակում, նշանակում է փորձ է արվում հետևություններն անել քաղաքականություն փոխելու վերանայելու, երբեմն բարեփոխվելու համար: "Սասնա ծռեր"-ի տղաների կողմից զենքը վար դնելուց հետո պաշտոնանկությունները առայժմ միայն կատարվում են երկրորդ, երրորդ մակարդակով: