11:26 , 5 օգոստոս, 2016
Tert.am-ը գրում է.
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը «պերսոնա նոն գրատա»՝ «անցանկալի անձ» է հայտարարել վրացական «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեին, փոխանցում է apsny.ge-ն։
Այս մասին ասվում է Ուկրաինայի ԱԳՆ նամակում, որը հրապարակել է «Բալթյան-սևծովյան ազգերի դաշինքի» ղեկավար Թամար Շավլաձեն:
Հաղորդվում է, որ Բուրջանաձեին արգելվել է մուտք գործել Ուկրաինայի տարածք: Նամակի կրկնօրինակն ուղարկվել է նաև երկրի անվտանգության ծառայություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ