Նիսում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 85-ի


09:00 , 5 օգոստոս, 2016

Նիսում հուլիսի 14-ին ահաբեկչության հետևանքով տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է, հայտնում է տեղական Nice Matin պարբերականը՝ հղում անելով Ֆրանսիայի իշխանություններին: Այդպիսով, հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 85-ի:

Հաղորդվում է, որ հիվանդանոցում մահացել է Պյեռ Հաթթերմանը, որի կինն ու որդին նույնպես դարձել են Նիսում ահաբեկչության զոհ:

Հաթթերմանի 14-ամյա աղջիկը մինչև հիմա հիվանդանոցում է, հայտնում է թերթը: