08:40 , 5 օգոստոս, 2016
«Ինչպես հայտնել ենք, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն օպերատիվ ծառայությունների ղեկավարներին հանձնարարել Է հայտնաբերել հուլիսի 29-ի միջադեպի մասնակից քաղաքացիական անձանց, որոնք սադրել են բախումները և բռնություն են կիրառել հավաքի մասնակիցների, լրագրողների ու ոստիկանների նկատմամբ։ «Սիվիլնեթի» տվյալ օրը կատարած տեսանկարահանած տեսանյութը դիտարկելիս պարզ է դառնում, որ ՀՀ ոստիկանության ծառայողների (որոնք համազգեստով են) թիկունքից առաջանում են քաղաքացիական հագուստով անձինք, որոնցից մի մասի ձեռքում մահակներ կան։ Այդ անձանցից մեկը, ինչպես հայտնի դարձավ armtimes.com-ին, 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար մեղադրվող (Երրորդմասցի Լյովիկի և նրա երկու ընկերների սպանության մեջ) Սարգիս Հախանումյանի (մականունը Տլե) եղբայրն Է Դավիթ Հախանումյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։