Գերմանիայի ԱԳ նախարարը Թրամփի մասին. «ատելության քարոզիչ»


04:57 , 5 օգոստոս, 2016

FAZ-ի փոխանցմամբ` Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին անվանել է «ատելության քարոզիչ»:

Շտայնմայերը նշել է, որ մեծ անհանգստությամբ է հետևում աշխարհում տարածվող «ազգայնականության հրեշին»:

«Ատելության քարոզիչները, այնպիսին ինչպես Թրամփն է, ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալու արշավի առաջնորդները, «Գերմանիայի համար այլընտրանք» քաղաքական գործիչները քաղաքականությունը կառուցում են մարդկանց վախերի վրա»,- ասել է նա:

Շտայնմայերը համոզված է, որ դա «հասարակության համար դյուրավառ խառնուրդը է»: Նրա խոսքերով` «այդ խառնուրդը կարելի է և հարկավոր է հանգեցնել դեռևս քվեարկության խցիկում»: