«Սասնա ծռերին» սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի մեղադրանքը վերաորակվել է. փաստաբան


00:00 , 5 օգոստոս, 2016

Արթուր Սարգսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը տեղեկացնում է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի մեղադրանքը վերաորակվել է։

Պաշտպանը նշեց, որ Արթուր Սարգսյանն այժմ մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ։

Արթուր Սրագսյանի խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ, Արայիկ Պապիկյանը պատասխանեց, որ ցանկացած պահի դա հնարավոր է:

Ա. Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը):

Հիշեցնենք, որ Սարգսյանը հուլիսի 26-ին սննդով բեռնված մեքենայով ճեղքել էր ոստիկանության պատը և սնունդ հասցրել «Սասնա ծռերի» անդամներին: