Հեղաշրջման փորձի ժամանակ ապստամբներին չի հաջողվել խոցել Էրդողանի օդանավը վառելիքի պակասի պատճառով


22:26 , 4 օգոստոս, 2016

Tert.am-ը գրում է.

Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի օրը Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնաթիռը չեն խոցել այն պատճառով, որ ապստամբների գրաված կործանիչը ստիպված է եղել վերադառնալ վերալիցքավորման համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, մասնավորապես` Yeni Safak իշխանամետ պարբերականը:

Հուլիսի 16-ի գիշերը նախագահ Էրդողանը կոչ էր արել երկրի բնակիչներին դուրս գալ փողոցներ` պայքարելու ապստամբների դեմ: Կոչ անելուց հետո նա հեռացել էր Մարմարիս առողջարանային քաղաքի հյուրանոցից և ուղևորվել Դալամանի օդանավակայան և այնտեղից մեկնել Ստամբուլ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ