21:52 , 4 օգոստոս, 2016
Մոդել, դերասանուհի Նադեժդա Հովհաննիսյանն իր ամուսնու` երաժիշտ Էդգարի, հետ կարճ ժամանակով գտնվում էր Հայաստանում։ Զույգը վերադարձել էր գործնական առաջարկով: Այս ընթացքում լուսանկարիչ Արվին Քոչարյանն իրենց առաջարկել է լուսանկարվել համարձակ ֆոտոշարքում:
Մոդելը Tert.am Life-ին է տրամադրել լուսանկարները և զրուցել Միացյալ Նահանգներում ապրելու և ստեղծագործելու մասին:
«Ամուսնուս անցած ճանապարհի և ստեղծածի շնորհիվ այս երկիրը մեզ տրամադրեց green card, որպեսզի ապրենք և ստեղծագործենք այստեղ: Միացյալ Նահանգներում աշախատում եմ Հոլիվուդի ճանաչված կինոընկերություններում, ինչպիսիք են` Paramount-ը,Warner Bros-ը, Universal-ը: Առայժմ հանդես եմ եկել փոքր դերերով»,- ասաց Նադեժդան:
Մոդելի խոսքով. « Մենք սրտով և հոգով մեր հայրենիքից երբեք չենք հեռացել, իսկ ֆիզիկապես ցանկացած ժամանակ գալիս ենք մեր հարազատ երկիրը: Մեր հանգիստը նախընտրում ենք անցկացնել Երևանում, ոչ թե այլ երկրում: Շատ ենք կարոտում մեր ընկերներին, հարազատներին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ