Դևիդ Քեմերոնի մոմե արձանը հեռացրել են Մադամ Տյուսոյի թանգարանի ցուցանմուշներից


22:46 , 4 օգոստոս, 2016

Panorama.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնի մոմե արձանը հեռացրել են Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանի ցուցանմուշներից: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով  The Telegraph-ին:

150 հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ արձանը մշտական ցուցադրության է ներկայացվել 2010 թվականին: Ի դեպ, արձանի բացմանը մասնակցել է Քեմերոնի կինը՝ Սամանտա Քեմերոնը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ