Ֆրանսիայում հատուկջոկատայինները բանտից ազատել են երկու պատանդների


17:34 , 4 օգոստոս, 2016

Ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումն ազատել է երկու գերիների, որոնց Ֆրանսիայի Լե Ման քաղաքի բանտում կալանավորը պահել էր պատանդի կարգավիճակում: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կալանավորներից մեկը պատանդ է վերցրել երկու մարդու՝ մեկ այլ բանտարկյալի և հսկիչին: Դեպքի վայր ժամանած հատուկջոկատայինները սկսել են բանակցել, ինչի արդյունքում պատանդներն ազատվել են:

Դեպքի պատճառները և հանգամանքները ներկայումս չեն հրապարակվել: Հայտնի է, որ տղամարդը պահանջել է իրեն տեղափոխվել այլ բանտ: