16:51 , 4 օգոստոս, 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հրանտ Եպիսկոպոսյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից:
Հիշեցնենք որ վերջինս այդ պաշտոնում նշանակվել էր 2014 փետրվարի 26-ին:
Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ է նշանակվել Կարապետ Դավթյանը: