16:12 , 4 օգոստոս, 2016
Lurer.com-ը գրում է.
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն բրիտանացի Թայսոն Ֆյուրին ժամանակավորապես որակազրկվել է՝ դոպինգ օգտագործելու կասկածանքով: Այս մասին տեղեկացնում է UKAD-ի (Բրիտանիայի ազգային հակադոպինգային կազմակերպություն) կայքը:
Որակազրկվել է նաև Թայսոնի եղբայրը՝ Հյուին, ով նույնպես բռնցքամարտիկ է: Մարզիկները հնարավորություն ունեն բողոքարկելու UKAD-ի որոշումը:
Նշենք, որ Թայսոն Ֆյուրին 25 մենամարտում տոնել է 25 հաղթանակ, որոնցից 18-ը նոկաուտով: