Բաթումում այրել են Միխայիլ Սաակաշվիլիի խրտվիլակը


16:05 , 4 օգոստոս, 2016

Բաթումում այրել են Միխայիլ Սաակաշվիլիի խրտվիլակը168.am-ը գրում է.

Բաթումում` «Ազգային շարժում» կուսակցության գրասենյակի մոտ, այրել են երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի խրտվիլակը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Հաղորդվում է, որ դա կռվի պատճառ է դարձել «Ազգային շարժում» կուսակցության և «Մեր հայրենիքը» շարժման անդամների միջև:

«Մեր հայրենիքը» շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ «Ազգային շարժման» ժամանակներն անցել են և երկրում 9 տարվա ընթացքում տեղի ունեցած դեպքերի կրկնություն այլևս չի թույլատրվի այդ կուսակցությանը:

Իր հերթին, վերջիններս ակցիայի մասնակիցների հասցեին վանկարկել են. «Դավաճաններ»:
Ընդհանուր առմամբ, «Ազգային շարժում» կուսակցության գրասենյակի մոտ հավաքվել էր ավելի քան 300 մարդ:

Դեպքի հետևանքով «Մեր հայրենիքի» մեկ անդամ ձերբակալվել է: