14:46 , 4 օգոստոս, 2016
Ճապոնիայի Ակիհիտո կայսրն օգոստոսի 8-ին հանդես կգա հատուկ տեսաուղերձով, որով ազգին կծանուցի ժառանգորդին գահի հնարավոր հանձնման մասին։ Այս մասին հայտնում է Kyodog գործակալությունը։
Հուլիսին NHK հեռուստաալիքը հայտնել էր, որ գործող միապետը ցանկանում է գահը գահաժառանգ արքայազնին հանձնել իր կյանքի օրոք:
Կյանքի օրոք միապետի փոխարինման նախադեպեր չեն եղել, և դրա հնարավորությունը նախատեսված չէ ներկայիս օրենսդրությամբ: Միևնույն ժամանակ հասարակության մեջ ըմբռնումով են վերաբերվում հանգստի գնալու 82-ամյա միապետի ցանկությանը:
Այժմ գահի հերթում առաջինը կայսրի ավագ որդին է՝ արքայազն Նարուհիտոն: Նրա միակ դուստրը՝ արքայադուստր Աիկոն, գահը ժառանգելու իրավունք չունի, ուստի կայսերական գերդաստանի երկրորդ անդամը, որը հավակնում է գահին, դառնում Է Նարուհիտո արքայազնի կրտսեր եղբայրը՝ արքայազն Ակիսինո Ֆումիտոն:
Ինչպես սպասվում է, կայսրն տեսաուղերձով ազգին կդիմի օգոստոսի 8-ի օրվա երկրորդ կեսին։