14:40 , 4 օգոստոս, 2016
Panorama.am-ը գրում է.
Աշխարհում կա 30 հազար մասնագիտություն, Հայաստանում՝ 5000: Այսօր Հայաստանում պահանջված մասնագիտություններ են՝ տնտեսագետ, ֆինանսիստ, կառավարում, իրավաբան,- լրագրողների հետ հանդիպման ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«Ինժեներ, սպասարկման ոլորտում աշխատողներ գոյություն չունեն, դրա համար Հայաստանում սպասարկման մակարդակը ցածր է»,- հավելեց նա:
Սոցիոլոգի խոսքով, դպրոցներում չեն կողմնորոշում երեխաներին՝ թե ինչ մասնագիտություն կարելի է ընտրել, դպրոցականների 2/3-ը ճգիտի իր կարողությունների մասին, չունի կյանքի կենսական պլաններ:
«Արտասահմանում ամեն ոք, երբ հասնում է որևէ պաշտոնի, տասնյակ թեստեր է անցնում՝ թե որ մասնագիտությամբ կարող է առավել արդյունավետ աշխատել»,- ասաց Ա.Ադիբեկյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ