ԱԱԾ քննչականի պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. նոր պետի անունն արդեն հայտնի է


14:20 , 4 օգոստոս, 2016

Pastinfo.am-ը գրում է.

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուխյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Մեր տեղեկություններով՝ նա թոշակի է գնացել:

Մնացական Մարուխյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է  Միքայել Համբարձումյանը, ով մինչ այդ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալն էր:

Լուսանկարում՝ Միքայել Համբարձումյանը