Մխիթարյանը մասնակցել է «Էվերթոնի» հետ հանդիպմանը


12:06 , 4 օգոստոս, 2016

b3404be4ce8e34f9427382fa15263dea_xlAraratnews.am-ը գրում է.

«Մանչեսթեր յունայթեդն» Ուեյն Ռունիին նվիրված ընկերական խաղ է անցկացրել «Էվերթոնի» հետ:

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է հանդիպման երկրորդ խաղակեսին, բայց գոլով կամ արդյունավետ փոխանցմամբ աչքի չի ընկել:

Հանդիպումն անցել է լարված պայքարում, սակայն կողմերը չեն կարողացել հաջողության հասնել, խաղն ավարտվել է 0:0 հաշվով: Այդ հանդիպումից ստացված հասույթը փոխանցվելու է Ուեյն Ռունիի հիմնադրամին և ուղղվելու է բարեգործության։