12:00 , 4 օգոստոս, 2016
Panorama.am-ը գրում է.
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին այս ամսվա վերջին այցելելու է Թուրքիա: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով CNN Turk-ի Թվիթերին: Այլ մանրամասներ չի նշվել:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում հեղաշրջման փորձ էր կատարվել, որը կանխվել էր իշխանություններից կողմից: Վերջին տվյալներով, զոհվել էր 246 քաղաքացի, չհաշված՝ ապստամբները, ավելի քան 2000 մարդ վիրավորվել է:
Թուրքական իշխանությունները պաշտոնապես իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենին են համարել հեղաշրջման փորձի կազմակերպիչ և պահանջել ԱՄՆ-ին նրան արտահանձնել Թուրքիային:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ