11:52 , 4 օգոստոս, 2016
Yerkir.am-ը գրում է.
Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Հասան Ռոհանին Բաքվում կայանալիք հանդիպման ընթացքու, կքննարկեն ռազմա-տեխնիկական համագործակցությունը. հայտնում է Известия-ն: Տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ըստ պարբերականի` իրանական կողմը հետաքրքրված է ռուսական նորագույն տեխնիկայով:
Արդեն հայտնել ենք, որ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 8-ին կայցելի Բաքու: Նա կմասնակցի Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ առաջին հանդիպմանը: