Վրաստանում առաջարկել են ամուսնության ձևակերպման վերաբերյալ հանրաքվե անցկացնել


11:26 , 4 օգոստոս, 2016

Panorama.am-ը գրում է.

«Դուք համաձա՞յն եք, որ քաղաքացիական ամուսնությունը սահմանվի որպես ընտանիք կազմելու նպատակով կնոջ և տղամարդու միասնություն»: Ահա այս հարցի պատասխանը ստանալու համար Վրաստանում առաջարկել են հանրաքվե անցկացնել:

Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին նման առաջարկով այս տարվա մայիսի 13-ին դիմել են Սանդրո Բերեգաձեն, ով եղել է Սփյուռքի փոխնախարար, Սոսո Մանջավիձեն, Զվիադ Տոմարաձեն: Համապատասխան փաստաթղթերը ԿԸՀ-ն օգոստոսի 1-ին արդեն ներկայացրել է Վրաստանի նախագահի աշխատակազմ: Երկրի նախագահը 30 օրվա ընթացքում պետք է որոշում կայացնի՝ նշանակելո՞ւ է հանրաքվե, թե՞ ոչ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ