ԱՄՆ-ն չի պլանավորում վերսկսել Իրանի հետ բանկային ուղիղ կապերը


10:34 , 4 օգոստոս, 2016

168.am-ը գրում է.

ԱՄՆ-ն մտադիր չէ թարմացնել անմիջական բանկային գործողությունները Իրանի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:

«Մենք Իրանի հետ բանկային անմիջական հարաբերություններ չունենք և մտադիր չենք վերսկսել դրանք»,- ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Նա այդպես է մեկնաբանել Wall Street Journal պարբերականի հրապարակած տեղեկատվությունն այն մասին, որ ԱՄՆ-ն ավելի վաղ 400 միլիոն դոլար է տվել Իրանին` իր քաղաքացիներին ազատելու համար։

ԱՄՆ իշխանություններն արդեն հերքել են, թե այդ գումարը վճարվել է հունվարին Իրանում ԱՄՆ 4 քաղաքացիների ազատ արձակման համար։