Սաստիկ տեղատարափը ջրի տակ Է առել Սուխումը


10:26 , 4 օգոստոս, 2016

Lurer.com-ը գրում է.

Տեղատարափ անձրևը ջրի տակ Է առել Աբխազիայի մայրաքաղաք Սուխումը, քաղաքի մեծ մասը հոսանքազրկված Է: Այս մասին հայտնել Է հանրապետության արտակարգ իրավիճակների փոխնախարար Տիգրան Դելիբալթյանը: Տնտեսությունները ջրի տակ են հայտնվել Սուխումի շրջանում և Նովի Աֆոն քաղաքում: Տուժածներ չկան:

«Սաստիկ տեղատարափ անձրևը, որը Սուխումում և նախալեռնային շրջաններում տեղացել Է ավելի քան երկու ժամ, ափերից հանել Է Սուխումկա, Բասլա եւ Աձապշ գետերը, եւ դրանք հուժկու հոսքով լցվել են քաղաքի փողոցները՝ քարեր, աղյուսներ, ճյուղեր և այլ աղբ քշել-բերելով ճանապարհների վրա: Ամեմամեծ հեղեղումը տեղի Է ունեցել Սուխումի կայարանի շրջանում, որտեղ մարդկանց ստիպված են եղել տարահանել ջրի տակ մնացած մարդատար ավտոմեքենաների կտուրներից»,- պատմել Է Դելիբալթյանը: