33 ամերիկացի զինծառայող վարակվել են Զիկա վիրուսով


06:20 , 4 օգոստոս, 2016

33 ամերիկացի զինծառայող արտասահմանում ծառայություն ժամանակ հիվանդացել են Զիկա տենդով: Այդ մասին հայտնում է CNN-ը` վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության հայտարարությանը:

Վարակված զինծառայողներից մեկը եղել է հղի կին: Բացի այդ, վիրուսը հայտնաբերել են ամերիկյան զինվորականի ընտանիքի ևս վեց անդամների մոտ: Պենտագոնը հրաժարվում է հայտնել, թե նրանցից քանիսն են առողջացել և ում է թուլատրված վերադառնալ Միացյալ Նահանգներ:

Համաձայն գերատեսչական հրամանների` կին զինծառայողներին թույլատրված է մեկնել այն երկրներից, որտեղ հայտնաբերված է Զիկա տենդ: