Հռոմում անվտանգության միջոցներն ուժեղացվել են ահաբեկչություններից խուսափելու համար


05:49 , 4 օգոստոս, 2016

Operativ.am–ը գրում է.

Հռոմի իշխանությունները հրամայել են երկրում ուժեղացնել անվտանգության միջոցները, որպեսզի խուսափեն հնարավոր ահաբեկչություններից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:

Հատուկ վերահսկողության տակ են վերցվել Կոլիզեյին հարող տարածքը և Սուրբ Պետրոսի հրապարակը, որտեղ, ավանդաբար, մեծ թվով զբոսաշրջիկներ են լինում:

Ոստիկանութունն իր հերթին ուշադրության կենտրոնում է պահում առևտրի, մշակութային և մյուս բազմամարդ կենտրոնները: